Будь всегда в позитиве
ofof.ucoz.com
Суббота, 23.11.2024,   19:37   Приветствую Вас, Гость | RSS
Главная » 2014 » Июнь » 19 » 7 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ սեքսով զբաղվել
02:18
7 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ սեքսով զբաղվել

how_sex_can_help_you_live_longer_600x450

Սեքսուալ հարաբերությունները ձեր սիրելիի հետ ոչ միայն  <<ամուսնական պարտականություն է>>, այլ նաև առողջ ապրելու միջոց: Տարբեր մասնագետներ այն մասին, թե շաբաթը քանի անգամ է պետք սեքսով զբաղվել տարբեր կարծիքներ են նշում են: Բժիշկների հիմնական դիրքորոշումը այն է, որ միջինում զույգը պետք է շաբաթը 3-4 անգամ սեքսով զբաղվի: Սեռական ակտի նորմալ տևողությունը համարվում է  4-7 րոպեն: Սեռական հարաբերությունը, սակայն բացի ուղղակի ֆիզիլոգիական անհրաժեշտությունից,  նաև օգտակար է ձեր առողջությանը: Aroxj.am-ը ներկայացնում է 7 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ սեքսով զբաղվել:

1.Շաբաթը 3-4 անգամ սեռական հարաբերությունը արյան մեջ բարձրացնում է իմունիգլոբուլինի  (հակամարմին) քանակը, ինչը 30 տոկոսով նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը:

2. Մասնագետները 20 տարի տևած ուսումնասիրությունից հետ պարզել են, որ այն տղամարդիկ, որոնք շաբաթը գոնե մեկ անգամ սեքսով են զբաղվում 2 անգամ նվազեցնում են միոկարդի ինֆարկտի հավանականությունը: Կանանց մոտ սեքսը բարձրացնում է էստրոգենների մակարդակը, ինչը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:

3. Տարբեր ուսումնասիրություններ հաստատել են, որ սեռական ակտը լավագույն վարժություններից է: Այն ամրացնում է մարմնի ներքին հատվածի մի շարք մկաններ, որոնք նպաստում են միզապարկի, հեշտոցի և աղեստամոքսային տրակտի լավ աշխատանքին:

4. Սեռական ակտի ժամանակ օրգանիզմում բարձրանում է դեգիդրոէպիանդրսոտերոնի մակարդակը, ինչը նպասոտւմ է կոնգնիտիվ ֆունկցիայի բարելավմանը: Այն դրական է ազդում նաև հյուսվածքների վերկանգնման և մաշկի որակի բարձրացման համար:

5. Մի շարք հետազոտություններ պարզել են, որ սեռական հարաբերությունները դրական են ազդում, մասնավորապես գլխացավեր ունեցողների վրա: Փորձերը ցույց են տվել, որ սեքսից հետո նրանք, ովքեր տառապում են քրոնիկ միգրենից ցավերը որոշ ժամանակով վերանում են: Գիտնականները սա բացատրում են այն հանգամանքով, որ սեքսի ժամանակ տեղի է ունենում էնդրոֆինները մեծ հոսք դեպի արյուն:

6.  Սեռական ակտի ժամանակ մարդը միջինում կորցնում 100-200 կալորիա, ինչը անհրաժեշտ է մասնավորապես նրանց համար, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն: Բացի այն, որ սեքսը վատ միջոց չէ ճարպեր ազատվելու համար, այն նաև բարձրացնում է օրգանիզմում տեստոստերոնի քանակը, ինչը նպաստում է մկանային ծավալի ավելացմանը:

7.  Տարբեր հետազոտությունների համաձայն սեռական ակտը նաև լավ  <<դեղամիջոց է>> անքնության դեմ: Բացի այն, որ սեռական ակտի ընթացքում մկանները լարվում են և դուք հոգնածություն եք զգում, այդ ընթացքում նաև օրգանիզմը արտադրում է օքսիտոցին, ինչը նվազեցնում է սթրեսի ազդեցությունը ձեր ուղեղի վրա:

Категория: Здоровье | Просмотров: 824 | Добавил: imperator | Теги: 7 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ սեքսով զբաղվել | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
ComForm">
avatar