Будь всегда в позитиве
ofof.ucoz.com
Четверг, 25.04.2024,   02:42   Приветствую Вас, Гость | RSS
Главная » 2014 » Июнь » 19 » Վիրտուալ սեքսի ՛՛մութ՛՛ կողմերը
02:42
Վիրտուալ սեքսի ՛՛մութ՛՛ կողմերը

Վիրտուալ սեքսի ՛՛մութ՛՛ կողմերը

Հոգեթերապևտ, սեքսոպատոլոգ Մարատ Զաքարյանը լրիվ անմտություն է համարում վիրտուալ սերը և վիրտուալ սեռական հարաբերությունները:

»Մարդիկ պետք է սիրեն մարդավարի, կենդանիները կենդանիների նման են սիրում ,մարդիկ մարդկանց նման` շոշափել, զգալ, համբուրելն է դա, սեռական ակտը , հայացքները և այլն»,-Henaran.am-ի հետ զրուցում ասաց Զաքարյանը:

Նա նշեց, որ վերջին տարիներին համացանցի զարգացման, սոցիալական կայքերի տարածմանը զուգահեռ շատերն են իրական կյանքից տեղափոխվել վիրտուալ աշխարհ` այնտեղ տանելով նաև իրենզ զգացմունքներն ու սեռական հակումները:

Սակայն Զաքարյանի խոսքով` վիրտուալ սեռական հարաբերությունները բավական մեծ վնաս կարող են պատճառել մարդուն:

»Երբ որ նրանք ապրում են իրական սեռական կյանքով, նրանց մոտ մարում է ցանկությունը, այն կիրքը, սերը, ցանկությունը չեն առաջանում մարդկանց մոտ»,-նշեց նա: Բացի այդ  դա կարող է ազդել նաև նյարդային համակարգի, անձի հոգեբանության վրա, ինչն էլ իր հերթին հնարավոր է բերի նևրոզի:

»Կա նաև բեղմնավորման հարցը, որը շատ կարևոր հարց է: Եթե վիրտուալ սիրով զբաղվենք, կեսն էլ Հայաստանից թողել, փախել, գնացել են, մարդ չմնաց, որ սիրով զբաղվեն, ծնելիությունն էլ է իջնում»,-նկատեց Զաքարյանը:

Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա մասնագետը շեշտեց, որ այն երիտասարդներն, ովքեր բարդույթավորված են և չեն կարողանում գտնել իրենզ զուգնըկերոջը, դա անում են համացանցի միջոցով, ապա հետո երբ գտնում են իրական կյանքում, լուրջ խնդիրներ են առաջանում:

Категория: Обсуждение темы | Просмотров: 448 | Добавил: imperator | Теги: Վիրտուալ սեքսի ՛՛մութ՛՛ կողմերը | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar